Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ռ. ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2009 թվականի N 825-Ա

Ռ. ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 1-ի N 825-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ

Ռ. Գևորգյանց - «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Գևորգյան - «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն

Դ. Սահակյանց - որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։