Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 26 ՀՈՒՆԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 950-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 հունիսի 2009 թ.

ք. Երևան N 950-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հ. Մինասյանի 22.06.2009թ. գրությունը, հաշվի առնելով, որ համաձայն ներկայացված գրության հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

Հրամայում եմ՝

1. Վերականգնել ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հունիսի 17-ի N 863-Ա հրամանով կասեցված «Էսկուլապ» ՍՊԸ-ի թիվ Կ-XX-000781 դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը։

2. Թույլատրել «Էսկուլապ» ՍՊԸ-ին Կ-XX-000781 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ գործունեությունը:

3. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար

Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։