Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1 ՀՈՒԼԻՍԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ N 978-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 հուլիսի 2009 թ.

ք. Երևան N 978-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀՀ ԳԱԱ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության պետի 25.07.08թ. N 1707/12 հանձնարարագրի հիման վրա ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոնի կողմից 2008թ. հուլիսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ք. Երևան, Ազատության 26 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվել է թեմատիկ ստուգում, որի արդյունքում արձանագրվել են խախտումներ, որի արդյունքում, հիմք ընդունելով «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ին հայտարարվել էր նախազգուշացում` սահմանելով 15-օրյա ժամկետ հայտնաբերված թերությունները շտկելու համար:

Համաձայն «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 16.12.2008թ. N 24431.25/200 գրության, ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի դեղերի արտադրամասի աշխատանքները դադարեցվել էին` աշխատակիցների 2008թ. դեկտեմբերի 1-ից արձակուրդում գտնվելու և պատրաստի դեղամիջոցների պահանջարկի բացակայության պատճառով:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը, հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրված դեղերի արտադրության լիցենզիան կասեցվել էր:

Նկատի ունենալով «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 27.11.2008թ. N 24431.25/189 գրությունը, համաձայն որի ՀՀ առողջապահության նախարարի 19.11.2008թ. N 1670-Ա հրամանով հայտարարված նախազգուշացման հիմքերով թերությունները շտկվել են, 2009 թ. ապրիլի 8-ից 18-ը «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվել է ուսումնասիրություն:

Համաձայն ուսումնասիրության արդյունքում ներկայացված գրության /գրություն N 419, 05.05.2009թ./ ուսումնասիրման արդյունքում պարզվել է օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պայմանների և պահանջների մի շարք խախտումներ, որի արդյունքում ՀՀ առողջապահության նախարարի 29.05.2009թ. N 759-Ա հրամանով «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ին կրկին հայտարավել էր նախազգուշացում:

Նկատի ունենալով «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 10.06.2009թ. N 1.25/94 գրությունը, ՀՀ ՊՀՀՏ 23.06.2009թ. N 04-705/20 գրությամբ ներկայացված տեղեկանքը, հիմք ընդունելով «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, «Լիցենզավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, ինչպես նաև ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` լիցենզավորված անձի կողմից պարբերաբար խախտումներ կատարելը`

Հրամայում եմ՝

1. Կասեցնել «ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի (ք.Երևան, Ազատության պող. 26) 2006թ. մարտի 9-ին տրված դեղերի արտադրության իրականացման N Կ-XX-000821 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար

Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։