Հոդված 8
Հոդված 8.
Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը` երեք դատավորի կազմով:
Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի և զինվորական գործերով դատական կոլեգիայի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` երեք դատավորի կազմով: