Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Զենքով պարգևատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը և ժառանգումը

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգևատրելու իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած զինվորական ծառայողներին.

դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` ոստիկանության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ազգային անվտանգության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

2. Որպես պարգև տրված զենք է համարվում նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

3. Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

4. Զենքով պարգևատրելու կարգը և որպես պարգև տրված զենքի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաև զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:

6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունը և ժառանգումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` ժառանգորդի կամ նվիրառուի մոտ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում: Քաղաքացիական զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև գույքի ժառանգման հարցը լուծելը և քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պատասխանատվությունը կրում է այն գրանցած մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։