Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգև տրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պարտադիր ենթակա է գրանցման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը որպես պարգև տրված և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չգրանցված, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո որպես պարգև տրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում չգրանցված զենքը պահելը և կրելը առաջացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 8
Երևան
ՀՕ-170-Ն