Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1118-Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

«Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մաuին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 20 և Թումանյանի տարածաշրջանի 9 համայնքների երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագիրն իրականացնելու համար թույլատրել Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզպետարանին իրեն uպաuարկող` Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2009 թվականի փետրվարի 18-ին ստորագրված հուշագրի և «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ու Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի միջև 2009 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրի շրջանակներում uտացված միջոցներից գոյացած դրամաշնորհի մուտքագրման և ելքագրման համար` գործողության ժամկետը uահմանելով մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։