Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ՛ 01» (ԱՐՄՖԻԼԷՔՍ՛ 01) ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-04-08-ից մինչև 1999-05-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-05-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 1994 թվականի N 160

քաղ. Երևան

2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ՛ 01» (ԱՐՄՖԻԼԷՔՍ՛ 01) ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և Հայաստանի Ֆիլատելիստների միության առաջարկությունը` համաձայնեցված պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ, և 2001 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքի մարզահամերգային համալիրում անցկացնել «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես` նվիրված Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին:

2. «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներ հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Ֆիլատելիստների միությունը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմը:

3. Հաշվի առնելով «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ծավալը, Ֆիլատելիայի միջազգային Ֆեդերացիայի (ՖԻՊ) կանոնադրության պահանջները, հաստատել «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեի կազմը (կցվում է):

ՖԻՊ-ի վեհաժողովի կողմից «Հայաստան՛ 01» միջազգային Ֆիլատելիայի ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնելուց հետո նախապատրաստական կոմիտեն վերակազմավորել ցուցահանդեսի անցկացման կազմակերպչական կոմիտեի:

4. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի ծավալը կազմելու է մոտ 4500 ցուցափեղկ, և ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվելու են ՖԻՊ-ի բոլոր անդամ երկրները, ազգային փոստային գերատեսչությունները, Ֆիլատելիստական հրատարակչությունները, թանգարանները, այլ կազմակերպություններ աշխարհի բոլոր երկրներից` մինչև 1050-1200 մարդ:

Երևան հրավիրվող պաշտոնատար անձանց, գործադիր մարմինների աշխատակիցների և հյուրերի թիվը նախատեսել մինչև 500 մարդ:

5. Սահմանել, որ «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական և անցկացման աշխատանքների ծախսերը պետք է կատարվեն հայ և արտասահմանյան հովանավորների, ցուցահանդեսի կազմակերպիչների և ֆինանսական այլ աղբյուրների (Ֆիլատելիստական նյութերի ու հուշամեդալների վաճառք, առևտրական գործառնություններ, ներդրումներ և այլն) հաշվին:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեին`

ա) անհատույց տրամադրել ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների հինգ տոկոսը.

բ) փոխանցել ցուցահանդեսին նվիրված բլոկների և փոքր թերթիկների վաճառքի գների և լրացուցիչ անվանական գների տարբերության գումարը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

ապրիլի 8-ի N 160 որոշմամբ

«ՀԱՅԱՍՏԱՆ 01»

ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ

Գ. Պողպատյան - ՀՀ կապի նախարար (նախագահ)

Ս. Առաքելյան - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ (նախագահի տեղակալ)

Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Հ. Գրիգորյան - Հայաստանի ֆիլատելիստների միության վարչության պատասխանատու քարտուղար (պատասխանատու քարտուղար)

Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ

Խ. Հակոբյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Եգիպտոս)

Մ. Մարգարյան - «Հայաստանի ֆիլատելիա» ամսագրի խմբագիր

Ն. Պոզապալյան - Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանագետ

Ա. Սիրանյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Ֆրանսիա)

Ա. Քեչեյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։