Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում`
Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում`
ա) «ա» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ սեփականաշնորհվող պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների)» բառերով.
բ) «ե» ենթակետից հանել «բազմաբնակարանանոց շենքերի բնակարանների (անկախ սեփականության ձևից)» բառերը.
գ) «ժե» ենթակետը «անշարժ գույքի» և «և անշարժ գույքի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի)» բառերով.
դ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժե.1» ենթակետով`
«ժե.1) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի պետական գրանցման, գրավի (հիփոթեքի) վկայական տալու և նշված հողերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա արգելք դնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»: