Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-11-12-ից մինչև 2014-08-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-08-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60009337

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

7 հոկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 631-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը և 2-րդ կետի ժդ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 42-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 343-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) Կանոնների 2.2 կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) հայտատուն ներկայացնում է հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի 60.000 համարից ավելի համար տրամադրելու դիմում:».

2) Կանոնների 2.4 կետում «առաջին» բառը փոխարինել «յուրաքանչյուր» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։