ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2009 թվականի N 1207-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կաթսայատան կրող ու պարփակող կառուցվածքների և ջեռուցման սարքավորումների տեխնիկական վիճակը բարելավելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 35400.0 հազ. դրամ, որից` 3150.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 28500.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և 3750.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 22-ի N 1207-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տենտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8500.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ (8500.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ (8500.0)
այդ թվում`
03. Ստանդարտների մշակման ծառայություններ (8500.0)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (8500.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (8500.0)
այդ թվում`
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (8500.0)
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (8500.0)
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին (8500.0)
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (5774.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ (5774.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ (5774.0)
այդ թվում`
04. Չափումների միասնականության ապահովման ծառայություններ (5774.0)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (5774.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (5774.0)
այդ թվում`
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (5774.0)
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (5774.0)
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին (5774.0)
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (21126.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ (21126.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ (21126.0)
այդ թվում`
05. Արտադրանքի որակի փորձաքննության ծառայություններ (21126.0)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (21126.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (21126.0)
այդ թվում`
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (21126.0)
այդ թվում`
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (21126.0)
այդ թվում`
Այլ ընթացիկ դրամաշնորհներ (21126.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 35400.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 35400.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 35400.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 35400.0
ՀՀ կառավարություն 35400.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան