Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-197-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերով սույն օրենքով նախատեսված հատկացումների (Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) գումարների ավելացման և (կամ) նախատեսման անհրաժեշտության առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ նպատակով 2009 թվականին կատարվելիք միջծրագրային վերաբաշխումները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009 թվականի առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում:»: