Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 1994 թվականի N 204

քաղ. Երևան

ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և թույլատրել նրան`

ա) երկաթուղով տեղական (ներհանրապետական) հաղորդակցություններում բեռնափոխադրումների սակագները սահմանել մինչև 15 տոկոս սահմանային շահութաբերությամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ.

բ) երկաթուղով միջպետական հաղորդակցություններում ուղևորների և ուղեբեռների փոխադրման սակագները սահմանել ԱՊՀ անդամ պետությունների կողմից ընդունված միասնական սակագների չափով:

Սակագները սահմանել դրամով` ելնելով նախորդ ամսվա 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ռուսական ռուբլու նկատմամբ սահմանված կուրսից.

գ) սահմանել երկաթուղային տրանսպորտով ներհանրապետական և մերձքաղաքային երթուղիներում ուղևորների փոխադրման սակագները` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 2-ի N 204 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Երկաթգծով բեռների և ուղևորների տեղափոխման սակագների մասնակի փոփոխման մասին» թիվ 129 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 20-ի «Երկաթուղային տրանսպորտով ուղևորների և ձեռնածանրոցների փոխադրման սակագների կարգավորման մասին» թիվ 523 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 31-ի «Երկաթգծով բեռների փոխադրման սակագների մասնակի փոփոխման մասին» թիվ 544 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Գների և սակագների փոփոխման մասին» թիվ 16 որոշման թիվ 2 հավելվածը երկաթգծով ուղևորների և ուղեբեռների տեղափոխման մասում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 1-ի «Երկաթուղով ուղիղ (միջպետական) և տեղական հաղորդակցություններում բեռների տեղափոխման սակագների բարձրացման մասին» թիվ 143 որոշումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Երկաթգծով բեռների փոխադրման սակագների մասնակի փոփոխման մասին» թիվ 499 որոշումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Երկաթգծով բեռների և ուղևորների փոխադրման սակագների մասին» թիվ 636 որոշումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։