Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 24.2. Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

գործել է մինչև 2009-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 24.2. Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

ա) հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.

բ) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված կամ ներմուծված այլ ապրանքների (բացառությամբ էլեկտրաէներգիայի) և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունները հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի վճարումները կատարել են լիցենզիայով սահմանված ժամկետներն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից ուշ ժամկետներում, ապա էլեկտրաէներգիայի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (չվճարված մասին համապատասխան չափով) հաշվանցվում են սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

(24.2 հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։