ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2009 թվականի N 1181-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային հա­մակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության մարզերում երրորդ և չորրորդ աստիճանի վթարայ­նություն ունեցող դպրոցական շենքերի և աղետի գոտու բնակելի շենքերի տեխնիկական վիճա­կի հետազննությունների նպատակով Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքաշինության նախա­րարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5,000.0 հազ. դրամ` Հա­յաս­­­­տա­նի Հանրապետության 2009 թվականի պե­տա­կան բյուջեով նախատեսված Հայաս­տանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջե­տա­յին ծախ­սերի տնտեսագիտական դասա­կարգ­ման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվա­ծով):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 21
Երևան