ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1143-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի հատուկ ավտոմեքենան` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինության տակ գտնվող «ԳԱԶ-3308-74» մակնիշի հատուկ ավտոմեքենան` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկա­նության տնօրինությանը:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հատուկ ավտոմեքենաների ձևակերպման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարու­թյան քրեակատարողական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հան­րապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկա­նու­թյան պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների իրականա­ցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հոկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1143-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Թողարկման տարեթիվը Հենասարքը Թափքը Շարժիչը Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. ՈՒՐԱԼ - 4320 1986 թ. 0121794 առանց համարի առանց համարի 865.371
2. ԳԱԶ - 3308-74 2007 թ. X9633080070930508 33070070125069 51300-71006095 18.400.000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան