Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 1994 թվականի N 233

քաղ. Երևան

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշմամբ սահմանված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Փախստականների և բռնագաղթածների ժամանակավոր կացարանների (հյուրանոցների, հանրակացարանների, հանգստյան տների, պանսիոնատների, առողջարանների) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների 1993 թվականի պարտքերի վճարումը կատարել 1993 թվականի համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված սակագներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։