Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի հավելված 8.1-ի «Հրազդան-Ծաղկաձոր սահմանագիծը` «Ե»-«Զ» և հավելված 8.3-ի «Ծաղկաձոր-Հրազդան սահմանագիծը` «Բ»-«Գ» հատվածները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի հավելված 8.1-ի «Հրազդան-Ծաղկաձոր սահմանագիծը` «Ե»-«Զ» և հավելված 8.3-ի «Ծաղկաձոր-Հրազդան սահմանագիծը` «Բ»-«Գ» հատվածները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՐԱԶԴԱՆ-ԾԱՂԿԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Հրազդան, Ծաղկաձոր քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 622մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 200մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 602մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 897մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 1197մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 218մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Ծաղկաձոր-Երևան մայրուղով, թիվ 32-35 սահմանակետերով անցնում 1161մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը, անցնում 400 մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 350 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 226 մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 234մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անցնում 41-42 սահմանակետերով 273մ, հասնում թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, անցնում թիվ 44-46 սահմանակետերով 175 մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հյուսիս, անցնում 30մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, հյուսիս-արևելք, ապա նորից հարավ-արևելք, անցնում թիվ 49 սահմանակետով 759 մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք անցնում թիվ 51 սահմանակետով 453 մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 258 մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 54 սահմանակետով անցնում 175մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, որտեղից Ծաղկաձոր քաղաքի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 56-60 սահմանակետերով անցնում 465մ, հասնում է թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 62-65 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 66 սահմանակետին: Թիվ 66 սահմանակետից սահմանագիծը մարզական համալիրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 67-70 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 71 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 190մ, հասնում է թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում է թիվ 73 սահմանակետին, այնուհետև անտառով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 74-75 սահմանակետերով անցնում 485մ, հասնում է թիվ 76 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անտառով անցնում 83մ, հասնում է թիվ 77 սահմանակետին: Թիվ 77 սահմանակետից սահմանագիծը կրկին անտառով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 78 սահմանակետով անցնում 159մ, հասնում է թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով, թիվ 80-81 սահմանակետերով անցնում 442մ, հասնում է թիվ 82 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 260մ, հասնում Հրազդան, Ծաղկաձոր քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12532 մ է:

ԾԱՂԿԱՁՈՐ-ՀՐԱԶԴԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Ծաղկաձոր տանող հին ճանապարհի եզրին գտնվող Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Աղավնաձոր գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 622մ, հասնում է թիվ 4 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 200մ, հասնում է թիվ 5 սահմանակետին: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 602մ, հասնում թիվ 8 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 300մ, հասնում է թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 10-13 սահմանակետերով անցնում 897մ, հասնում է թիվ 14 սահմանակետին, որտեղից ձորով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 15-26 սահմանակետերով անցնում 1197մ, հասնում թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 218մ, հասնում է ճանապարհի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որտեղից ճանապարհով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Ծաղկաձոր-Երևան մայրուղով, թիվ 32-35 սահմանակետերով անցնում 1161մ, հասնում է թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ-արևելք, հատում ճանապարհը, անցնում 400 մ, հասնում է թիվ 37 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 350 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 226 մ, հասնում է թիվ 39 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 234մ, հասնում է թիվ 40 սահմանակետին: Թիվ 40 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, անցնում 41-42 սահմանակետերով 273մ, հասնում թիվ 43 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, ապա հյուսիս արևմուտք, անցնում թիվ 44-46 սահմանակետերով 175 մ, հասնում է թիվ 47 սահմանակետին, որտեղից կտրուկ թեքվում է հյուսիս, անցնում 30մ, հասնում է թիվ 48 սահմանակետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, հյուսիս-արևելք, ապա նորից հարավ-արևելք, անցնում թիվ 49 սահմանակետով 759 մ, հասնում է թիվ 50 սահմանակետին: Թիվ 50 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, անցնում թիվ 51 սահմանակետով 453 մ, հասնում է թիվ 52 սահմանակետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 258 մ, հասնում է թիվ 53 սահմանակետին: Թիվ 53 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 54 սահմանակետով անցնում 175մ, հասնում է թիվ 55 սահմանակետին, որտեղից Ծաղկաձոր քաղաքի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 56-60 սահմանակետերով անցնում 465մ, հասնում է թիվ 61 սահմանակետին: Թիվ 61 սահմանակետից սահմանագիծը ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 62-65 սահմանակետերով անցնում 573մ, հասնում է թիվ 66 սահմանակետին: Թիվ 66 սահմանակետից սահմանագիծը մարզական համալիրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 67-70 սահմանակետերով անցնում 1176մ, հասնում է թիվ 71 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 190մ, հասնում է թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 170մ, հասնում է թիվ 73 սահմանակետին, այնուհետև անտառով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 74-75 սահմանակետերով անցնում 485մ, հասնում է թիվ 76 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի արևելք, անտառով անցնում 83մ, հասնում է թիվ 77 սահմանակետին: Թիվ 77 սահմանակետից սահմանագիծը կրկին անտառով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 78 սահմանակետով անցնում 159մ, հասնում է թիվ 79 սահմանակետին: Թիվ 79 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անտառով, թիվ 80-81 սահմանակետերով անցնում 442մ, հասնում է թիվ 82 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 260մ, հասնում Ծաղկաձոր, Հրազդան քաղաքային և Քաղսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 12532 մ է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։