«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 1999 թվականի N 319
ՄԻՋգԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է): (1-ին կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:
(2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 18-ի N 319 որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Փիլիպոսյան - «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Հայրապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Ս. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Սիմոնյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Սանամյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար
Ա. Քալանթարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական
Հ. Ավետիսյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ
Հ. Հակոբյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ
Ռ. Մկրտչյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող
Ս. Դերձյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածքային պլանավորման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Նալբանդյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի տնօրեն(համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(Կազմը խմբ. 09.12.05 N 2225-Ն, 29.10.09 N 1242-Ն)