Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10609380

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հոկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 242-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական դեղաբանական հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը լրացնել նոր` 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

46. Շների ժանտախտ, պարաինֆլուենցիա, լեպտոսպիրոզ, ադենովիրուսային, պարվովիրուսային հիվանդությունների նկատմամբ` «Դուրամոնե Մաքս 5/4Լ» (Duramune Max 5/4 L) պատվաստանյութ Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»

47. Կատաղություն հիվանդության նկատմամբ` «Ռաբվակ 1»

(Rabvac 1) պատվաստանյութ Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»

48. Կատուների ռինոտրախեիտ, կալիցի ինֆեկցիա, լեյկոպենիա, խլամիդիոզ հիվանդությունների նկատմամբ «Ֆել-Օ-Վաքս IV+ Կալիցիվաքս» (Fel-O-Vax IV+ Calicivax) պատվաստանյութ Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Ֆորթ Դոջ Անիմալ Հելթ»

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:

Նախարար Գ. Ալավերդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։