Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11609386

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

28 հոկտեմբերի 2009 թ.

ք. Երևան N 620-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.

հրամանի հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել «21.1» կետով.

21.1 Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակը 1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 300

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի պատկերասրահներ. Սեդրակ Առաքելյանի ծննդյան 125-ամյակին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ NATIONAL GALLERY OF ARMENIA. Սեդրակ Առաքելյան Աշուն Երևանի մի անկյունում. Sedrak Arakelyan Autumn. A corner in Yerevan» և Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ NATIONAL GALLERY OF ARMENIA. Գեորգի Յակուլով Պաննա Պասկևիչ. Georgi Yakulov Panna Paskevich» նվիրված նամականիշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2) Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակին նվիրված «Արամ Մանուկյան (1879-1919) Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը և Ներքին Գործոց առաջին նախարարը. Aram Manukyan (1879-1919) One of the first Armenian Republic and the first internal Affairs Minister» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 3 հավելվածի։

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար` Գ. Սարգսյան

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 620-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 620-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

Հաստատված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2009 թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 620-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։