Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 519 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-07-01-ից մինչև 1994-12-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-12-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հուլիսի 1994 թվականի N 285

քաղ. Երևան

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 19-ի N 519 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ի «Ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի մասին» N 519 որոշման 1-ին կետի, սահմանել ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ակցիզային հարկ` ներմուծման արժեքի նկատմամբ 15 տոկոսի չափով:

2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` անհրաժեշտության դեպքում ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ներմուծվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման վերաբերյալ»:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։