Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2009 թվականի N 919-Ա

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին 2009 թվականի նոյեմբերի 3-6-ը գործուղել Տալլին (Էստոնիայի Հանրապետություն)` Էստոնիայի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող «Մուտք եվրոպական միության ընդհանուր շուկա» թեմայով սեմինարին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ավետիսյանի՝ Տալլին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի, իսկ ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Թռչնագրիպին հակազդելու ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Ավետիսյանի` Տալլին մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տալլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։