Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2009 թվականի N 897-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում վթարային վիճակում գտնվող դպրոցների շենքերի վերականգնման, կամ քանդման, կամ վերանորոգման, կամ նոր շենքի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արարատի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Հայաստանի Հանրապետության Լոռու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզերում աշխատանքներ իրականացնելիս աշխատանքային խմբի կազմում ընդգրկել նաև համապատասխան մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հոկտեմբերի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հոկտեմբերի 28-ի N 897-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Քամալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ

Վ. Արշակյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի տեղակալ, կապիտալ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Ա. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության տնտեսավարման և սպասարկման բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։