ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 1994 թվականի N 344
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 140 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2-ՐԴ ՑՈՒՑԱԿԻ 29-ՐԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների ցուցակների հաստատման մասին» N 140 որոշմամբ հաստատված 2-րդ ցուցակի 29-րդ հատվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«23100000 Ա Ռադիոկապի և ազդարարման համակարգերի ստորգետնյա տեղակայված
կառավարման կետերի և ռադիոկայանների ղեկավարներ և մասնագետներ,
որոնք անմիջապես ստորգետնյա պայմաններում զբաղված են դրանց
տեխնիկական շահագործման և սպասարկման աշխատանքներում»:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` սույն որոշման մասին տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ