Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

5 նոյեմբերի 2009 թ N 2

.

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«Հեռուստատեսության ԵՎ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի վերաբերյալ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հեռուստառադիոհեռարձակումը էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածումն է հաղորդագծով (ներառյալ՝ կաբելային /լարային/ կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները ընկալելի լինեն հասարակությանը։ Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հեռուստառադիոլսարանին տրամադրել է հեռարձակող կազմակերպությունը, կամ տրամադրվել է նրա համաձայնությամբ։ «Հեռուստատեսության և ոադիոյի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն արտոնագիրը (լիցենզիան) միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 7-րդ մասի համաձայն հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) այն իրավաբանական անձն է, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (բացառությամբ Հանրային հեռուստառադիոընկերության) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տեղեկատվություն՝ օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ և պատասխանատվություն է կրում արտոնագրման (լիցենզավորման) պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար։ Հետևապես, հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում իրականացնող կազմակերպություն է։ Ինչ վերաբերում է հեռարձակմանը և վերահեռարձակմանը, ապա վերահեռարձակումը ևս հեռարձակում է, ինչը հստակ բխում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասից և 15-րդ մասում տրված վերահեռարձակման սահմանումից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման համար միակ օրինական հիմքը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիան է, բացառությամբ միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերի։

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։