Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 301-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 հոկտեմբերի 2009 թ. թիվ 301-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 5 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 46 արձանագրություն) և քննարկելով «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 2009 թվականի սեպտեմբերի 22-ի հայտը և ի լրումն ներկայացված 2009 թվականի հոկտեմբերի 6-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության թիվ 5 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Քաջազնունու փող., 20/1 շենք, 30 շինություն հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2004 թ. հոկտեմբերի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։