Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 1994 թվականի N 346

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և վերակառուցել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` այն բաժանելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի ու Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի:

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`

ա) եռամսյա ժամկետում լուծել Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտին ուսումնական շենք հատկացնելու հարցը.

բ) Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի միջև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գույքի բաշխումն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։