Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ», «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՎ «ԷԿՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2009 թվականի N 1256-Ա

«ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ», «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՎ «ԷԿՈՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Ատոմէներգասեյսմանախագիծ», «Ընդունելությունների տուն» և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունների 2008 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքները նվազեցնելու միջոցով այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումները` դրանք համապատասխանեցնելով 2008 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին, որոնք համապատասխանաբար կազմել են 5,734 մլն դրամ, 0,952 մլն դրամ և 24,269 մլն դրամ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Ատոմէներգասեյսմանախագիծ», «Ընդունելությունների տուն» և «Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումների և կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումները:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2009 թ. նոյեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։