Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԹԱԼԻՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2009 թվականի N 1268-Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԹԱԼԻՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված «Արմավիրի և Թալինի ոռոգման համակարգերի մայր ջրանցքների վերականգնման շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկում և որակի հսկողություն» IREP/QCBS/SW-09/001 խորհրդատվական մրցույթի արդյունքները` 851,088.0 ԱՄՆ-ի դոլար և 276,672,000 դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «ՔԻՍ Քնսալթինգ Ինջինիերս Սալզգիթեր» ՋմբՀ (CES Consulting Engineers Salzgitter GmbH) (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) և «Երևանի ճարտարապետաշինարարական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) համատեղ ձեռնարկությունը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2009 թ. նոյեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։