Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-08-03-ից մինչև 1995-08-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1995-08-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 1994 թվականի N 360

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հանրապետական և տեղական պետական մարմիններից տեղեկատվական տվյալների հավաքագրման, մշակման և կառավարման բոլոր կառուցվածքների միջև էլեկտրոնային փոստի միջոցներով տեղեկատվության փոխանակման աստիճանաբար անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ավտոմատացված տեղեկատվական համակարգ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հատուկ համակարգերի կենտրոնը և տեղեկատվության մշակման բաժինը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տեղեկատվական վարչության:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տեղեկատվական վարչության կառուցվածքը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 33 որոշման հավելվածում «պարենի վարչություն» բառերից հետո ավելացնել «տեղեկատվական վարչություն» բառերը, հանելով «տեղեկատվության մշակման բաժին» բառերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։