Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2009 թվականի N 1306-Ն

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2009 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինարի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 885.805 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 653.881 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 20

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1306-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ N 24 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 120000

այդ թվում`

1) հանձնաժողովի նախագահի 60000

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000

3) հանձնաժողովի քարտուղարի 30000

2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 30000

Ընդամենը 150000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1306-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 270000

այդ թվում`

1) հանձնաժողովի նախագահի 60000

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000

3) հանձնաժողովի քարտուղարի 30000

4) հանձնաժողովի անդամների

(5 անդամ x 30000 դրամ) 150000

2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 72500

3. Տրանսպորտային նյութեր 5000

4. Կապի ծառայություններ 1000

5. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000

ընդամենը 351500

2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

(2 x 351500) 703000

Այլ ծախսեր

(քվեաթերթիկների տպագրություն, 6370 ընտրող + 6370 x 0.03 x 5 դրամ) 32805

Ընդամենը 735805

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 12-ի N 1306-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՈՎԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Գրասենյակային նյութեր և հագուստ

(ընտրողների ցուցակներ, 6370 ընտրող x 3,9 դրամ) 24843

2. Կապի ծառայություններ

(ընտրողների ծանուցագրեր, 6370 ընտրող x 98,75 դրամ) 629038

Ընդամենը 653881

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։