Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 275-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2009 թվականի N 1320-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 275-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 22,088.04 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով 2009 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 275-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «227,161.0» թիվը փոխարինել «249,249.04» թվով.

2) 1-ին կետի 1-ին ենթակետում «164012.1» թվերը փոխարինել «186,100.144» թվերով.

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 19-ի N 1320-Ա որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 19-ի N 275-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ),«ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

NN

ը/կ Հրատարակման անվանումը թիվը (հատ) Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը

(հատ) Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) Մեկ մամուլի միջին գինը (դրամ) Գումարը (դրամ)

1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» 400 102 24,51 1000008 120 120.000.960

2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» 400 37 18,711 276922,8 130 35.999.964

3. «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» 400 55 0,85 18700 130 2.431.000

4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) 400 4 25,305 40488 140 5.668.320

5. «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» 400 5 84,615 169230 130 21.999.900

Ընդամենը 186.100.144

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։