«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10609399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 նոյեմբերի 2009 թ.
ք. Երևան N 262-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԳԵՂԱԶԱՐԴԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝
Հրամայում եմ՝
Հաստատել սահմանամերձ տարածքներից ներմուծվող գյուղատնտեսական, անտառային ու գեղազարդային բույսերի և բուսական արտադրանքի անվանացանկը և քանակները` համաձայն հավելվածի:
Նախարար Գ. Ալավերդյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2009 թվականի նոյեմբերի 5-ի
N 262-Ն հրամանի
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԳԵՂԱԶԱՐԴԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վրաստանի Մառնեուլի, Դմանիսի և Բոլնիսի շրջաններից`
Հ/հ Բույսերի և բուսական արտադրանքի անվանումը Քանակը(յուրաքանչյուր տեսակից) Չափի միավորը
1. Տանձ 200 կգ
2. Խնձոր 200 կգ
3. Սերկևիլ 200 կգ
4. Դեղձ 200 կգ
5. Կեռաս 200 կգ
6. Բալ 200 կգ
7. Սալոր 200 կգ
8. Հոն 200 կգ
9. Արքայանարինջ (կարալյոկ) 200 կգ
10. Զկեռ 100 կգ
11. Մոշ 100 կգ
12. Ալոճ 100 կգ
13. Թութ 100 կգ
14. Թուզ 200 կգ
15. Նուռ 200 կգ
16. Ընկուզեղեն (ընկույզ, տխիլ) 100 կգ
17. Բանջարաբոստանային մշակաբույսեր 200 կգ
18. Տաքդեղ (ծիծակ), թթու դրած ծիծակ 200 կգ
19. Մասուր 100 կգ
20. Սոխ, սխտոր 500 կգ
21. Կանաչեղեն (կոտեմ, ռեհան, սամիթ, մաղադանոս և այլն) 100 կգ
22. Վաղահաս կարտոֆիլ 200 կգ
Վրաստանի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից`
Հ/հ Բույսերի և բուսական արտադրանքի անվանումը Քանակը Չափի միավորը
1. Կարտոֆիլ 500 կգ
2. Ցորեն 500 կգ
3. Գարի 500 կգ
4. Վարսակ 500 կգ
5. Չոր խոտ 500 կգ
6. Սխտոր 500 կգ
7. Կաղամբ 200 կգ
8. Գազար 100 կգ
9. Սեղանի ճակնդեղ 100 կգ