ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Մ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.
Մխիթար ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. նոյեմբերի 23
Երևան
ՆՀ-289-Ա