Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2001 թվականի N 575

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձեւով «Շիրակ» հյուրանոցի շենքը (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 13ա) և գույքը մասնավորեցնել դրանց վարձակալ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Սահմանել`

ա) «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի գինը` 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

բ) որ «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) որ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է`

ապահովել 51 աշխատատեղ` միջինը` 50 հազ. դրամ աշխատավարձով,

ներդնել 1.2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ընդ որում, 3 տարում` շուրջ 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

(2-րդ կետը փոփ. 18.12.03 N 1859-Ն, խմբ. 04.08.05 N 1406-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։