Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-08-22-ից մինչև 1998-03-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-03-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 1994 թվականի N 388

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 85 որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշումը, բացառությամբ որոշման 3-րդ կետի և որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։