«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506261
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2006 թ.
ք. Երևան N 139-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ հաստատված Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգի 38-րդ կետի
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
1. Հաստատել՝
ա) Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման մասին հաշվետվության ձևը համաձայն հավելված N 1-ի,
բ) Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման մասին հաշվետվության լրացման կարգը համաձայն հավելված N 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Ա. Վարդանյան
Հավելված N 1
Հաստատված է՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 31 հուլիսի 2006 թ.
N 139-Ն հրամանով
ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ
բնակավայրի
անվանումը
_________ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԲԱԺՆԻ) ԿՈՂՄԻՑ ______ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ՌԵԵՍՏՐ
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ __.__.200_թ.
ԸՆԴԱՄԵՆԸ __ ԷՋ, ԷՋ __ ____ Վճարող/մասնաճյուղ Գործակալություն ___Վճարող/մասնաճյուղ
ԸՆԴԱՄԵՆԸ __ ԷՋ, ԷՋ ___
Բնակության վայր Ազգանուն, Անուն, Հայրանուն. Սոցիա-
լական
քարտի կամ սոցիա-
լական
ապահո-
վության
քարտ
չունենալու
մասին տեղեկանքի
համար Գործ Անձնագրի սերիա, համար Անցած ամիսների _________
վճարման ամիս ամսվա
N Գործ Անցողիկ գումար _________
վճարման ամիս
Շենք Բնակ. Գումար Ստորա-գրություն Ստորա-գրություն Գումար Ստորա-գրություն Օր Ստորա-գրություն Գումար Օր
1
2
3
8
9
10
11
12
Էջում ընդամենը ___ ընտանիք դրամ Կ.Տ. Ընդ. ընտ. դրամ
Ընդամենը վճարվել է ընտանիք դրամ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԲԱԺՆԻ) ՊԵՏ_________________ Վճարվել է ընտ. դրամ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ _____________
(հավելվածը լրաց., փոփ. 21.10.09 N 137-Ն)
Հավելված N 2
Հաստատված է՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 31 հուլիսի 2006 թ.
N 139-Ն հրամանով
Կ Ա Ր Գ
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) վճարման մասին հաշվետվության` ըստ վճարման ցուցակի վճարման կատարման անձնավորված տվյալների լրացման կարգը:
2. Վճարման կատարման անձնավորված տվյալների վճարման ցուցակը և ռեեստրը վճարող մարմնին հանձնում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` (այսուհետ` գործակալություն) տիտղոսաթերթով` համաձայն ձև N 1-ի, որի գլխամասում նշվում է գործակալության, վճարող մարմնի և բնակավայրի անվանումը, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացող անձանց (այսուհետ` հաճախորդ) թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարը:
(2-րդ կետը փոփ. 21.10.09 N 137-Ն)
3. Տիտղոսաթերթում լրացվում են տվյալներ նաև ըստ էջերի՝ հետևյալ բովանդակությամբ.
էջի համարը
հաճախորդների թիվը (գործերի քանակը)
վճարման ենթակա գումարը:
4. Տիտղոսաթերթի վերջում նշվում է հանձնողի և ընդունողի տվյալները:
5. Գործակալությունում՝ պետի կողմից ցուցակների հանձնումը կատարվում է վճարող մարմնի լիազորած անձին, որոնք ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է գործակալությունում, մյուսը՝ վճարող մարմնում:
6. Ցուցակների էջերը համարակալվում են:
7. Ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, գործակալության, վճարող մարմնի, բնակավայրի (փողոցի) անվանումը և վճարող մարմնի համարը:
8. Ցուցակի յուրաքանչյուր տողում նշվում է հաճախորդներին վերաբերող հետևյալ տվյալները՝
բնակության վայրը (հասցեն)
հաճախորդի ազգանունը, անունը, հայրանվան առաջին տառը,
սոցիալական քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը
գործի համարը
փաստաթուղթ լրացվում է հաճախորդի անձնագրի տվյալները
անցած նախորդ ամիսների ընթացքում հաճախորդի կողմից
ամիսների գումարը չստացած գումարը
ստորագրությունը ստորագրում է հաճախորդը
ստորագրությունը ստորագրում է վճարողը
տվյալ ամսվա
փոխհատուցման չափը այդ ամսվա համար վճարման ենթակա գումարը
ստորագրությունը ստորագրում է հաճախորդը
օր վճարողի կողմից լրացվում է վճարման օրվա ամսաթիվը
ստորագրությունը ստորագրում է վճարողը:
(8-րդ կետը լրաց. 21.10.09 N 137-Ն)
9. Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված հաճախորդների թիվը, վճարման ենթակա փոխհատուցման չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և գործակալության պետի ու տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատակցի ստորագրությունների տեղը:
10. Ցուցակի վերջում նշվում է 9-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:
11. Գործակալությունը կազմակերպությունից ցուցակները և տիտղոսաթերթերը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ցուցակի յուրաքանչյուր էջը ստուգում, ստորագրում, կնքում և հանձնում է համապատասխան վճարող մարմին:
12. Ռեեստրի բովանդակությունն է՝
Գործի համարը հաճախորդի գործի համարը
Գումարը տվյալ ամսում վճարվող գումարի չափը
Օր նշվում է այն օրը (երկու նիշով), երբ վճարվել է այդ գումարը, իսկ
չվճարելու դեպքում՝ «չ/վ», որը լրացվում է վճարող մարմնի
վճարման համար պատասխանատու անձի կողմից:
Անցողիկ գումար նախորդ ամիսների համար նախատեսված, սակայն
հաճախորդին չվճարված գումարները:
Եթե տվյալ հաճախորդը չունի անցողիկ գումար, ապա համապատասխան դաշտում նշվում է «********» (աստղանիշեր):
Ռեեստրում կատարված ուղղումը ստորագրվում և կնքվում է վճարման մարմնի բաժանմունքի ղեկավարի կողմից:
13. Վճարող մարմինը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում գործակալությանն է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը (ձև N 2) 5 օրինակ: Հաշվետվության ակտի երկու օրինակը, ստորագրված և կնքված հետ են վերադարձվում վճարող մարմին երկու օրվա ընթացքում:
14. Գործակալությունը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և մարզպետարան (Երևանի համապատասխան թաղապետարան) է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակ:
15. Գործակալությունը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն է ներկայացնում վճարման ռեեստրի էլեկտրոնային տարբերակը:
16. Գործակալության սխալի պատճառով չնշանակված կամ վճարող մարմնի մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման` համաձայն ձև 3-ի:
17. Նշանակված, բայց հաճախորդի մահվան պատճառով չվճարված փոխհատուցման վերաբերյալ գործակալությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` համաձայն ձևի 3-ի:
Ձև N 1
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
_____________ Գործակալություն (բաժին) «____»_______200___թ.
տարածաշրջան
Վճարող մարմին N ______
Վճարման ցուցակ
Անցողիկ և
___________
վճարման ամիս
Գործերի քանակը ___________
Անձերի թիվը ___________
Էջերի քանակը ___________
Անցողիկ գումար ___________
___________ ___________
վճարման ամիս
Էջի N Գործերի քանակը Անձերի
թիվը Անցողիկ Վճարման ամիս
1.
2.
3.
4.
Հանձնեցի Ընդունեցի
Գործակալության (բաժնի) պետ
Վճարող մարմնի ղեկավար
____________________
___________________
Կ.Տ.
Կ.Տ.
«_____» _________________200__թ.
«_____»_________________200__թ.
(ձևը լրաց. 21.10.09 N 137-Ն)
Ձև N 2
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ
«_________ «Վճարող մարմնի» ___________ և սոցիալական ծառայությունների _________ տարածքային գործակալության (բաժնի) միջև _______ ամսվա նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարների փոխհաշվարկի վերաբերյալ
Ամսաթիվ Փոխհատուցում
Պարտք
վճարումից առաջ Վճարող մարմինը
գործակալությանը (բաժնին)
Գործակալությունը (բաժինը)
վճարող մարմնին
Ֆինանսավորվել է
Այդ թվում՝
1.
2.
Հետգանձում
Վճարում (սկիզբ-վերջ)
Այդ թվում՝
1. Ամսվա վերջ
2. Ամսվա սկիզբ
Հետվերադարձ
Պարտք
վճարումից հետո Վճարող մարմինը
գործակալությանը (բաժնին)
Գործակալությունը (բաժինը)
վճարող մարմնին
Պարտքի գումարը նշել բառերով՝ ___________________________________
_______ Վճարող մարմնի
Սոցիալական ծառայությունների ________
ղեկավար՝ տարածքային գործակալության (բաժնի) պետ
Հաշվապահ՝
Պատասխանատու աշխատակից
Կ.Տ. Կ.Տ.
«_____» ___________________200__թ.
«_____» ___________________200__թ.
(ձևը լրաց. 21.10.09 N 137-Ն)
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ծառայությունների __________________ տարածքային գործակալության (բաժնի) կողմից 200 թ. ________________ ամսվա վճարման ցուցակներում ընտանիքի չստացած նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման նախկինում չստացած գումարի վերականգնման մասին
N Փոխհատուցում Դադարեցված գործերի թիվը
գործերի թիվը գումարի չափը գործերի թիվը գումարի չափը
1 Դատարանի որոշում
2 Հարգելի պատճառով չստացած
3 Ընդամենը (1+2+3)
Գործակալության (բաժնի)
պետ՝____________ _________________ ___ ______ 200_թ.
ստորագրություն
անուն, ազգանուն
Կ.Տ.
Նախարարության աշխատակից՝ ___________
_________________
___ ______ 200_թ.
ստորագրություն
անուն, ազգանուն
Կենտրոնի աշխատակից՝ ____________
_________________
___ ______ 200_թ.
ստորագրություն
անուն, ազգանուն
(ձևը լրաց. 21.10.09 N 137-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 21.10.09 N 137-Ն)