Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱԳՈ-Ի ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ, ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԴԵՍՊԱՆ ՍՏԵԼԻԱՆ ՍՏՈՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀՀ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1012-Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱԳՈ-Ի ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ, ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԴԵՍՊԱՆ ՍՏԵԼԻԱՆ ՍՏՈՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայի խորհրդի ԱԳՈ-ի խմբի նախագահ, Եվրոպայի խորհրդում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորած պատվիրակության (10 մարդ) 2009 թվականի նոյեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակության սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 629500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. դեկտեմբերի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։