ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 1994 թվականի N 425
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը, համաձայն N 1 հավելվածի:
2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների գյուղատնտեսության վարչությունների աշխատողների թվաքանակը կրճատել 50 տոկոսով և հաստատել նրանց աշխատողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի:
Կրճատվող միավորներից 270 միավորը թողնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրության տակ` հետագայում օգտագործելու նպատակով:
3. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգի հաստատման մասին» N 311 որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սահմանել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատներ, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 311 որոշմամբ սահմանված նորմատիվներով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի N 311 որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերից հանել «և աշխատանքի վարձատրության ֆոնդը» բառերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 12-ի N 425 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Անվանումը Հաստիքային միավորը
1 2
ՀՀ կառավարության գործերի կառավարչություն 289
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն 125
ՀՀ առողջապահության նախարարություն 82,5
ՀՀ առևտրի նախարարություն 78
ՀՀ արդարադատության նախարարություն 95
ՀՀ արդյունաբերության նախարարություն 150
ՀՀ արտաքին գործերի նախարարություն 276
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն 85,5
ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարություն 70
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 166
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 232
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն 96
ՀՀ թեթև արդյունաբերության նախարարություն 97
ՀՀ լուսավորության նախարարություն 90,5
ՀՀ կապի նախարարություն 75
ՀՀ մշակույթի նախարարություն 72
ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն 161
ՀՀ պաշտպանության նախարարություն գաղտնի
ՀՀ ներքին գործերի նախարարություն գաղտնի
ՀՀ ազգային անվտանգության պետական վարչություն գաղտնի
ՀՀ շինարարության նախարարություն 131
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն 145
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն 77
ՀՀ ֆինանսների նախարարություն 235
ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչություն 70
ՀՀ ընդերքի պետական վարչություն 75
ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչություն 97
ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչություն 33
ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն 82
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն 177
ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն 57
ՀՀ հարկային պետական տեսչություն 208
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն 34
ՀՀ կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչություն 22
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն 120
ՀՀ կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչություն 40
ՀՀ կառավարու թյանն առընթեր արխիվային գործի վարչություն 20
ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչություն 24
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 127
ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 31
ՀՀ մաքսային վարչություն 71
ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչություն 21
ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն 17
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորում 75
ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 26
ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 9
ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն 20
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչություն 28
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով 46
ՀՀ կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողով 30
ՀՀ կառավարությանն առընթեր հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 15
ՀՀ կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 3
ՀՀ գերագույն դատարան 133
ՀՀ պետարբիտրաժ 36
ՀՀ դատախազություն 193
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 12-ի N 425 որոշման
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Գործադիր կոմիտեների անվանումը Հաստիքային միավորը
1 2
Քաղաքային խորհուրդների գործկոմներ
Երևանի 1054
Աբովյանի 40
Ալավերդու 31
Արարատի 35
Արտաշատի 28
Արթիկի 33
Աշտարակի 26
Գյումրիի 309
Գորիսի 30
Դիլիջանի 73
Էջմիածնի 52
Կամոյի 40
Կապանի 52,5
Վանաձորի 137
Հոկտեմբերյանի 39
Հրազդանի 47
Չարենցավանի 41,5
Ջերմուկի 27
Սևանի 26
Սպիտակի 33
Ստեփանավանի 41
Շրջանային խորհուրդների գործկոմներ
Ախուրյանի 212
Ամասիայի 125
Անիի 136,5
Աշտարակի 203,5
Աշոցքի 150
Ապարանի 136,5
Արագածի 134
Արարատի 251
Արթիկի 168,5
Արմավիրի 294,5
Արտաշատի 277
Բաղրամյանի 124
Գուգարքի 157,5
Գորիսի 155
Եղեգնաձորի 204
Էջմիածնի 312
Թալինի 220
Թումանյանի 195
Իջևանի 169
Կապանի 183
Կամոյի 113
Կոտայքի 216
Կրասնոսելսկի 140
Հրազդանի 124
Մասիսի 233
Մարտունու 205
Մեղրու 111
Նաիրիի 180
Նոյեմբերյանի 165,5
Սևանի 107
Սիսիանի 188
Սպիտակի 160
Ստեփանավանի 134,5
Վայքի 101
Վարդենիսի 237,5
Տաշիրի 145
Տաուշի 159,5
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ