Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԿ ԱՇՈՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐԱՅՐ ԱՐՇԱԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2009 թվականի N 1282-Ա

ԱՐՏԱԿ ԱՇՈՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐԱՅՐ ԱՐՇԱԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և ներկայացված եկեղեցականների հոգևոր ծառայության հանգամանքը, ինչպես նաև ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ֆրանսիայի Հայոց Թեմում հոգևոր ծառայության կոչված Արտակ (Տ. Բաբկեն քահանա) Աշոտի Ստեփանյանին (ծնվ.` 1983 թվականի սեպտեմբերի 11-ին, Արմավիրի մարզ, քաղ. Մասիս):

2. Մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Ֆրանսիայի Հայոց Թեմում հոգևոր ծառայության կոչված Նորայր (Տ. Սահակ քահանա) Արշակի Ղարիբյանին (ծնվ.` 1984 թվականի դեկտեմբերի 31-ին, Արարատի մարզ, քաղ. Էջմիածին):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։