Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2009 թվականի N 1318-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ընդունել անգլերենով նորմատիվ իրավական ակտեր` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. նոյեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 19-ի N 1318-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

1. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐԹ-Մ (PART-M)-ի մասին

2. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Վկայագրող տեխնիկական սպասարման անձնակազմ» ՓԱՐՏ 66 (PART-66)-ի մասին

3. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145 (PART-145)-ի մասին

4. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147 (PART-147)

5. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորանքի ցանկ և նվազագույն սարքավորանքի ցանկ» ՓԱՐՏ ՄՄԵԼ/ՄԵԼ (PART MMEL/MEL)-ի մասին

6. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Ինքնաթիռի թռիչքների նմանակման վարժասարք» ՋԱՌ ՖՍՏԴ Ա (JAR- FSTD A)-ի մասին

7. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Ուղղաթիռի թռիչքների նմանակման վարժասարք» ՋԱՌ ՖՍՏԴ Հ (JAR- FSTD H)-ի մասին

8. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Եղանակային բոլոր պայմաններում շահագործում» ՍիԷս-ԱՎՕ (CS-AWO)-ի մասին

9. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Եվրոպական տեխնիկական ստանդարտներ» ՍիԷս-ԵՏՍՕ (CS-ETSO)-ի մասին

10. Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հապավումներ և հասկացություններ» ՍիԷս Դեֆինիտիոն (CS-Definitions)-ի մասին

11. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Կոմերցիոն օդանավերի շահագործում-ինքնաթիռներ» ՋԱՌ ՕՊՍ 1 (JAR OPS 1)-ի մասին

12. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Կոմերցիոն օդանավերի շահագործում-ուղղաթիռներ» ՋԱՌ ՕՊՍ 3 (JAR OPS 3)-ի մասին

13. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» ՋԱՌ 26 (JAR 26)-ի մասին

14. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1 (JAR FCL 1)-ի մասին

15. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ուղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2 (JAR FCL 2)-ի մասին

16. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի բժշկական վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 3 (JAR FCL 3)-ի մասին

17. Միացյալ ավիացիոն իշխանությունների «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4 (JAR FCL 4)-ի մասին

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։