Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2009 թվականի N 1009-Ա

«ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Սահմանել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 27,0 մլն դրամ, որը համապատասխանում է 54 հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 500,0 հազ. դրամ անվանական արժեքով:

3. «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

4. «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 27,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, ապահովել պետական գրանցումը և oրենքով սահմանված` ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։