Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2009-11-26-ից մինչև 2010-12-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-12-14Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1806-Ա

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արման Գրիգորյանը կատարելագործվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի բալետային թատրոնում և միջազգային տարբեր մրցույթներում նվաճել է մրցանակային բարձր տեղեր, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացառիկ ընդունակություններն ու բալետային կատարողական արվեստի բնագավառում խոստումնալից ապագան և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արման Արմենի Գրիգորյանին (ծնվ.` 1985 թ., փետրվարի 9, քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 35) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի աշնանային զորակոչը:

(Որոշումը փոփ. 16.11.06 N 1639-Ա, 19.11.09 N 1311-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։