Հոդված 1
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գնահատականը» բառից հետո լրացնել «, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա» բառերով.
2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.»: