Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 7
Երևան
ՀՕ-211-Ն
Հավելված
«Հայաստանի Հանրապետության
2010-2012 թվականների պետական
վիճակագրական աշխատանքների
եռամյա ծրագիրը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան և սահմանում է 2010-2012 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:
Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված են և բխում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: