Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` սահմանային տարիքի հասած բարձրագույն սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետը երկարաձգելու որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ յուրաքանչյուր դեպքում մեկական տարով, իսկ մյուս կազմերի զինծառայողներինը՝ նույն կարգով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:»: