ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2009 թվականի N 1029-Ա
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
դեկտեմբերի 11-ի N 1029-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Կ. Հովհաննիսյան - «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ս. Սարաջյան - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գ. Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան