«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 նոյեմբերի 2009 թ.
ք. Երևան N 718-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՏԱՐԱԾ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել կատարած գնումների մասին էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվության ձևերը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 9-ի «Կատարած գնումների մասին էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 36-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ` Ռ. Նազարյան
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2009 թվականի նոյեմբերի 11-ի
N 718-Ն որոշմամբ
Ձև-Գ-1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կատարված գնումների մասին
առ __________________________________ 200 ... թ.
N ՑՈՒՑԱՆԻՇԸ Չափ-
ման
միա-
վոր 1-ին ընթացա-կարգ n-րդ ընթացա-կարգ ԸՆԴԱ-
ՄԵՆԸ
1 2 3 4 n n+1
1 Հայտարարված գնումների (ըստ ընթացակարգերի) քանակը հատ
1.1 ապրանքների գնման համար հատ
1.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
2 Տրամադրված հրավերների քանակը հատ
2.1 ապրանքների գնման համար հատ
2.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
3 Հայտերի ներկայացման ժամկետի
ավարտին առկա հայտերի քանակը հատ
3.1 ապրանքների գնման համար հատ
3.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
4 Հրավերի պահանջները բավարարող հայտերի քանակը հատ
4.1 ապրանքների գնման համար հատ
4.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
5 Հայտից հրաժարված մասնակիցների քանակը հատ
5.1 ապրանքների գնման համար հատ
5.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
6 Հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելու առաջարկից հրաժարված մասնակիցների քանակը հատ
6.1 ապրանքների գնման համար հատ
6.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
7 Չկայացած գնումների (ըստ ընթացակարգերի) քանակը հատ
7.1 ապրանքների գնման համար հատ
7.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
8 Դադարեցված գնումների (ըստ ընթացակարգերի) քանակը հատ
8.1 ապրանքների գնման համար հատ
8.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
9 Ներկայացված հատուկ կարծիքների քանակը հատ
9.1 ապրանքների գնման համար հատ
9.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
10 Ստացված բողոքների քանակը հատ
10.1 ապրանքների գնման համար հատ
10.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
11 Բավարարված բողոքների քանակը հատ
11.1 ապրանքների գնման համար հատ
11.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
12 Դատարան ուղղված հայցերի քանակը հատ
12.1 ապրանքների գնման համար հատ
12.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
13 Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցների
հետ կնքված պայմանագրերի քանակը հատ
13.1 ապրանքների գնման համար հատ
13.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
14 Երկրորդ կամ դրան հաջորդող տեղերը զբաղեցրած մասնակիցներին հաղթող ճանաչելու դեպքում նրանց հետ կնքված պայմանագրերի քանակը հատ
14.1 ապրանքների գնման համար հատ
14.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հատ
15 Գնումների գործընթացի իրականացման
արդյունքում կնքված պայմանագրերի արժեքը հազար
դրամ
15.1 ապրանքների գնման համար հազար
դրամ
15.2 աշխատանքների և ծառայությունների գնման համար հազար
դրամ
1. Սույն հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային աճողական կարգով` տարեսկզբից:
2. Եռամսյակային հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը:
3. Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:
4. Եթե առկա են նաև այլ արժույթով կնքված պայմանագրեր, ապա 15, 15.1 և 15.2 տողերը առանձնացվում են ըստ միևնույն արժույթով կնքված պայմանագրերի տեսակների:
5. 4-ից n-րդ սյունակները լրացվում են ըստ համապատասխան գնման ընթացակարգերի (մրցույթ, գնանշումների հարցում, մրցակցային բանակցություններ, գնում մեկ անձից և այլն):
________________________________
/Ընկերության ղեկավարի ստորագրությունը/
________________________________
/Ընկերության գլխավոր հաշվապահի ստորագրությունը/ Կ. Տ. _________________________________
(անունը, ազգանունը)
_________________________________
(անունը, ազգանունը)
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2009 թվականի նոյեմբերի 11-ի
N 718-Ն որոշմամբ
Ձև-Գ-2
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված գործարքների մասին
_______________________________ 200 ... թ.
ՑՈՒՑԱՆԻՇԸ Չափման
միավոր Քանակ Միավորի գինը
(հազար դրամ) Ընդհանուր գումարը
(հազար դրամ առանց ԱԱՀ) Հաշիվ-
ապրանքա-գրի համարը Գործարքի
ամսաթիվը Մատա-կարարի
անվա-
նումը Դեբե-
տային
հաշիվ Կրեդի-տային
հաշիվ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Գնման 1-ին ընթացակարգով իրականացված գնումներ
1.1 ապրանքների ձեռքբերում
1.1.1 (ապրանքների անվանացանկը)
1.2 աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում
1.2.1 (աշխատանքների և ծառայությունների անվանացանկը)
n Գնման n-րդ ընթացակարգով իրականացված գնումներ
n.1 ապրանքների ձեռքբերում
n.1.1 (ապրանքների անվանացանկը)
n.2 աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում
n.2.1 (աշխատանքների և ծառայությունների անվանացանկը)
1. Սույն հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը:
2. Հրատապ գնումներ իրականացնելու դեպքում հաշվետվության հետ ներկայացվում են գնումների հրատապության հիմնավորումները:
3. Ներկայացվում է միայն էլեկտրոնային տեսքով, բացառությամբ հրատապ գնումների հիմնավորումների:
4. 1-ից n-րդ տողերը լրացվում են ըստ համապատասխան ընթացակարգերի (մրցույթ, գնանշումների հարցում, գնում մեկ անձից և այլն)։