Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11009429

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 նոյեմբերի 2009 թ.

ք. Երևան N 949-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 70-ի 2-րդ մասը`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի հունվարի 17-ի N 08-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ն հրամանի առաջին կետով հաստատված կարգի 6-րդ կետը լրացնել նոր ը) ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «ը) 2009-2010 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում կասեցնել էքստեռն փոխադրական քննությունները»։

2. Հանրակրթության վարչությանը (պետ՝ Ն. Հովհաննիսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին։

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։